Jump to content

Ֆիններենի օր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆիններենի օր

ՏեսակՖինլանդիայի դրոշի օր
ԱմսաթիվԱպրիլի 9
Տոնվում է Ֆինլանդիա
Անվանված էՄիքայել Ագրիկոլա
Ի հիշատակՄիքայել Ագրիկոլա և ֆիններեն

Ֆիններենի օր (ֆիններեն՝ Suomen kielen päivää) կամ Միքայել Ագրիկոլայի օր (ֆիններեն՝ Mikael Agricolan päivä), ֆինական գրի տոնը[1], որը նվիրված է գրական ֆիններենի հիմնադիր Միքայել Ագրիկոլայի հիշատակին[2]։ Ֆինլանդիայում համարվում է համապետական տոն, որը նշվում է ապրիլի 9-ին՝ Միքայել Ագրիկոլայի մահվան օրը (մահացել է 1557 թվականի ապրիլի 9-ին)[1]։

Տոնակատարությունը հաստատվել է Ֆինլանդիայում 1960 թվականին՝ ի պատիվ Միքայել Ագրիկոլայի մահվան[3], քանի որ նրա ծննդյան օրը հայտնի չէ[1]։

Ագրիկոլան գրել է ֆիններեն առաջին գիրքը՝ «ABC-kiria» այբբենարանը (1543), և ֆիններենով թարգմանել է Նոր Կտակարանը (1548)[1]։

1978 թվականից այդ օրը սկսել է կոչվել Ֆիններենի օր, իսկ 1980 թվականից այդ օրն ամբողջ երկրում պարտադիր հաջորդականությամբ բարձրացնում են պետական դրոշը[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 «В Финляндии отмечают День финского языка». YLE. Վերցված է 2017 թ․ ապրիլի 6-ին.
  2. Google отмечает дудлом день рождения Элиаса Лённрута // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 9 апреля 2012.(Ստուգված է 22 Ապրիլի 2013)
  3. Финляндия отмечает День финского языка. // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 9 апреля 2016.(Ստուգված է 9 Ապրիլի 2016)
  4. В Финляндии отмечается День финского языка - День Микаэля Агриколы // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 9 апреля 2013.(Ստուգված է 19 Ապրիլի 2013)